Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիական բանակը վերագրավել է Պալմիրան

Սիրիական բանակը վերագրավել է Պալմիրան
28.03.2016 | 11:45

Սիրիայի կառավարական զորքերը, ռուսական զինված ուժերի աջակցությամբ վերադարձրել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ հաղորդել է սիրիական հեռուստատեսությունը՝ հավելելով, որ կառավարական ուժերը քաղաքում սկսել են ականազերծման աշխատանքները։ Մարդու իրավունքների հարցերով զբաղվող սիրիական դիտորդական խումբը հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալների մեծ մասը դուրս է մղվել քաղաքից ու նահանջել դեպի արևելք։ 400 իսլամիստ զինյալ և 180 կառավարական զորքերի զինվորներ են սպանվել մարտական գործողություններում։ Պալմիրան Ռաքքային՝ իսլամիստների հենակետին կապող ճանապարհը այժմ սիրիական բանակի վերահսկողության տակ է, զինյալները կարող են նահանջել միայն դեպի արևելք՝ Իրաքի սահման։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Պալմիրան ազատագրելու կապակցությամբ։
ԻՊ-ը հնագույն Պալմիրա քաղաքը գրավել էր անցյալ տարվա մայիսին, նրանք ականապատել էին քաղաքը ու ոչնչացրել բազմաթիվ պատմական հուշարձաններ։

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ